23:47 , 11 հոկտեմբեր, 2013
Ծանր բան է, երբ իշխանությունը չունի կամ չի ապահովում իր ռելյացիոն կոնցեպցիան, այսինքն, երբ հանդես է գալիս որպես հարաբերություն այլ կազմակերպությունների ու անհատների հետ և դրանով կարգավորում է համակարգի բոլոր հարաբերությունները՝ ինչպես հոմոգեն (անհատ-անհատ), այնպես էլ հետերոգեն (անհատ-պետություն): Այդպիսի իշխանությունը դառնում է ինստրումենտալ, կամային-ուժային, որը հարաբերությունների կարգավորումը (այս պարագայում, ավելի ճիշտ՝ լուծումը) տեսնում է ուժի կիրառմամբ սեփական կամքի պարտադրումը, իշխանությունը հադես է գալիս միշտ որպես գործիք, որը հենց լեգիտիմության դեֆիցիտի լրացման միակ ու անփոխարինելի միջոցն է:
Տվյալ պարագայում իշխանության միակ աղբյուրը ուժն է և փողը, իսկ համակարգապահպան իրական աղբյուր հանդիսացող լեգիտիմությունը դառնում է վակուումային և PR-ային: Իսկ ինչով (կամ ումով) և ինչպես լցվում է առաջացած վակուումը, դրա (և/կամ նրա) համար ու այդպես էլ տեղի է ունենալու իշխանության իրացումը: Այլևս որոշումները չեն բխելու հասարակական պահանջմունքներից, այլ՝ կոնկրետ խմբերի շահերից, իսկ համակարգի պահպանման բնազդից բխած որոշումները (ցանկացած ռեժիմ, ինչ էլ լինի, զգում է հասարակության կողմից որոշակի ճնշումներ՝ իրական կամ պետոնցիալ)՝ հենց վերոնշյալ PR-ային լեգիտիմության խնդրի լուծմանն են ուղղված: Դասական վիճակ է, բայց ծանոթ է, այնպես չէ՞: Սակայն, նմանատիպ ֆունկցիոնալիզացիան ինքնաքանդման պոտենցիալով էլ է օժտված: