14:58 , 15 հուլիս, 2026այաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ: Այս մասին նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործունեության ծրագրում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Փաստաթղթում ասվում է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։
Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Ադրբեջանի աջակցությունը է՛լ ավելի կուժեղացվի՝ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու նպատակով։
Փաստաթղթում ընդգծվում է, որ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, բարեկեցություն և անվտանգություն ապահովելու համար թուրք-հայկական և ադրբեջանա-հայկական գործընթացները պետք է ընթանան համակարգված։
«Նպատակ է դրված, որ մեր ռազմավարական գործընկերությունը երկկողմ և բազմակողմ նախաձեռնությունների միջոցով նպաստի Հարավային Կովկասում խաղաղությանը, բարեկեցությանը և կայունությանը։ Դրա հետ մեկտեղ, տարածաշրջանում կարգավորման գործընթացների շրջանակում Ադրբեջանի հետ մեր սերտ համակարգումը և համագործակցությունը վճռականորեն կշարունակվեն», - ասվում է փաստաթղթում։