«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը. նա, հայրը և տատիկը, ով հիվանդանոցում կյանքից հեռացել էր, ենթարկվել էին шվտովթшրի


11:15 , 15 հուլիս, 2026

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հուլիսի 8-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Dodge»-ը վարել է Երևանի բնակիչ 23-ամյա Գոռ Վ.-ն, «Ford»-ը վարել է Երևանի բնակիչ 48-ամյա Սուրեն Ս․-ն, իսկ «Hyundai Sonata»-ն վարել է Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Գ.-ն։

Վթարի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել վարորդներից Անդրանիկ Գ.-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 66-ամյա Անահիտ Գ.-ն, իսկ մյուս ուղևոր 5-ամյա Անահիտ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Որոշ ժամանակ անց «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, և հայտնել են, որ վիրավորներից Անահիտ Գ.-ն գիտակցության չգալով մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախ «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների, հետո արդեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը, իսկ մահացածը նրա տատիկն էր։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաննեում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել էին «Ford Tranist», «Dodge» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել էր երկաթե արգելապատնեշներին։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը անչափահաս էր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։ 

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Աղաբեկ Մինասյանը և Տիգրան Վահրադյան։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչներն ու պարեկները, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից մեկը մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։