Ընտանեկան երջանկությունը կախված է գեներից


21:44 , 11 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Բերքլիի համալսարանի գիտնականները պարզել են, որ ամուսնության մեջ ամուսիններից յուրաքանչյուրի հուզական բավարարվածությունը կախված է նրանց գեներից: 

Այդ գեները կարգավորում են սերոտոնին նեյրոմեդիատորի տեղաշարժը գլխուղեղում: Այս մասին հաղորդում է Medportal.ru կայքը:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ, ում ժառանգաբար փոխանցվել է սերոտոնին 5HTTLPR, առաջնային են համարում ընտանեկան կյանքում լավ և ջերմ հարաբերությունները և ամուսնության բացասական ֆոնի վրա իրենց դժբախտ են զգում: