Շան հաչալու պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք՝ Շիրակի մարզում․ 5 մարդ տեղափոխվել է ոստիկանություն. shamshyan.com


19:12 , 14 հուլիս, 2026

Հուլիսի 12-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պարույր Սևակ փողոցի թիվ 6/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները և համայնքային ոստիկանները նշված հասցեից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել Շիրակի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Հովհաննես Գ.-ին, 24-ամյա Արմեն Գ.-ին, 66-ամյա Սամվել Գ.-ին, 44-ամյա Գևորգ Գ.-ին և 43-ամյա Ալիկ Մ.-ին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներին Շիրակի մարզի բնակիչներ՝ 38-ամյա Սառա Գ.-ն և 39-ամյա Սամսոն Գ.-ն հայտնել են, որ հուլիսի 12-ին, ժամը 21։00-ի սահմաններում, շան հաչելու հետ կապված վիճաբանություն է ծագել շան տիրոջ և Սամսոն Գ.-ի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։

Ծեծկռտուքի ընթացքում Սամսոն Գ.-ն, ինչպես նաև դեպքին միջամտած Գևորգ Գ.-ն և Սամվել Գ.-ն ստացել են մարմնական վնասվածքներ։

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սամսոն Գ.-ի հետ վիճաբանած անձը Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Արտեմ Խ.-ն է։ Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։