Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցում


18:52 , 14 հուլիս, 2026

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 15-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Քոչարյան փողոցում: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:

Մասնավորապես` Քոչարյան 14 հասցեից մինչև Քոչարյան - Գյուրջյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի: