Իսկ դուք գիտեի՞ք, որ Նիրկոլը նաև գիրք է կարդում
18:23 , 14 հուլիս, 2026
Արձակուրդում գտնվող Նիկոլը Ազգային գրադարանի ընթերցասրահից մի կարճ տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ մի քիչ զբաղվել է ընթերցանությամբ: «Վերջին անգամ այստղ եղել էի ուսանողական տարիներին»,-մասնավորապես՝ հայտարարել է ժպտացող Նիկոլը:
Տվյալ դեպքում ամենակարևոր հարցն այն է, թե ինչ է նա կարդացել Ազգային գրադարանի ընթերցասրահում: Ժամանակին Նիկոլն ու Աննան, շատերը կհիշեն, հանրության հետ հարաբերվում էին տարբեր գրքերից մեջբերվող դրվագների օգնությամյաբ կամ վերնագրերի միջոցով՝ ասես հուշելով, թե ինչպես են պատրաստվում հայաստանը կործանել ու թե որտեղ են տանում երկիրն ու ում պատվերով: Այս անգամ, սակայն, Նիկոլը կարծես ի ցույց չի դրել, թե ինչ է կարդում, ինչը նշանակում է, որ կարճ տեսանյութի իմաստը զուտ էժանագին փիառն է. իբր ոչ միայն սարերն ու չոլերն է չափչփում, այլև կարդում է ու միտքը հարստացնում:
Եթե իսկապես ընթերցասեր լիներ, ապա երբեք չէր դառնա այն, ինչ որ է հիմա, իսկ հայ ժողովուրդն էլ երբեք չէր բախվի այն փորձություններին, որոնց բախվում է հիմա: