Լուլուի անհաջող լեզվախաղը
17:22 , 14 հուլիս, 2026
Լուլուն հայտարարել է, թե ընդդիմությանը չհաջողվեց կատարել խոստումը՝ իշխանության գալու վերաբերյալ, քանի որ հասարակությունն իմաստուն է, հրաշալի տեսնում է երկրի կյանքում տեղի ունեցած այն փոփոխությունները, որոնք իրենք, որպես իշխանություն, կարողացել են բերել, և ՀՀ քաղաքացին շատ լավ գիտի՝ ինչ է իրեն պետք:
Լուլուի ինքնավստահությունը կունենար գոնե որոշակի հիմք, եթե Հայաստանում տեղի չունենար այն, ինչ որ եղավ ընտրություների անվան տակ. ընտրարշավի ժամանակ բիրտ ռեպրեսիոն մեթոդներ են կիրառվել, անհամաչափ վարչական ռեսուրս, ատելության խոսք էին տարածում հակաիշխանական հայացքներ ունեցողների հանդեպ, ընդդիմադիրների և ընդդիմախոսների նկատմամբ կիրառում էին տարաբնույթ ապօրինություններ՝ ունենալով Արևմուտքից ու Թուրքիայից հրապարակային անթույլատրելի աջակցություն: Գումարած այս ամենին՝ ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էր Նիկոլը հանրությանը նոր ու կործանարար պատերազմով սպառնում՝ սահմանադրական մեծամասնութուն չկազմելու դեպքումլ: Հիմա այսքանից հետո լուլուն ի՞նչ է բարբաջում, ի՞նչ փոփոխություններ, որ իբր ՔՊ-ն է բերել: ՔՊ-ն վերաձևել Հայաստանի քարտեզը ու դեռ վերաձևելու է, ՔՊ-ն գիտակցաբար կործանեց Արցախը, զրոյացրել է Հայաստանի սուբյեկտայնությունն ու համբավը, ՔՊ-ն Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ ու զրկել է ապագայից հանրությանը, ՔՊ-ն կործանում է տնտեսությունը, որ բավարարվի Ուրսուլայի փառասիրությունը: ՔՊ-ով պարծենալ, դրա գոյութամբ ուրախանալ կարող է թերևս Իլհամը:
Լուլուն հերթական անգամ փորձել է հմուտ լեզվախաղի օգնությամբ լրացնել սեփական քաղաքական ուժի ունեցած լեգիտիմության բացը, որ օր օրի ավելի ճչացող է դառնում: