21:29 , 11 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հայաստան – Բուլղարիա խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
«Ասել էի, որ հաշիվն ամեն ինչից վեր էր: Առաջին խաղակեսի կարմիր քարտը բացասական ազդեցություն ունեցավ: Հուսով եմ, որ Արազն ու Ռոբերտ Արզումանյանը կվերականգնվեն:
Իհարկե շանս կա Իտալիային հաղթելու: Իտալացիներն են են վարկանիշի համար խաղալու: Չեմ կարծում, որ իրենց մոտ մոտիվացիայի պակաս լինի:
Երկրպագուները միշտ էլ օգնում են, շնորհակալ եմ նրանց: Յուրային պետք է տարածություն, նա խելացի խաղացող է և անընդհատ տարածություններ էր փնտրում:
Փառք Աստծո, սադրանքների չտրվեցինք: Հենց սկզբից այս մարտավարությունն էր ընտրված»: