Նիկոլը փորձում է մարդկանց աչքը վախեցնել


14:44 , 14 հուլիս, 2026
Շատերը կհիշեն Նիկոլի ընտրարշավի ժամանակ վերջինիս դեմքը խարազանած բժշկուհի կնոջը, որ համարձակություն էր գտել ու Նիկոլի երեսին շպրտել ճշմարտութունը: Եվ ահա պարզվում է՝ քաղաքացիական կեցվածք դրսևորած բժշկուհուն ընտրություններից ոչ երկար ժամանակ անց գործազուրկ են դարձրել. պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի ղեկավարի պաշտոնից ազատել են:
 
Սա նշանակում է մեկ բան՝  այլախոհությունը Հայաստանում հետապնդվող երևույթ է. որպես առաջնահերթություն հռչակված ժողովրդավարությունը ոչ միայն ձևական է, այլև վտանգավորության աստիճան այլասերված:  Պետք է հասկանալ,որ այս պաշտոնանկութունը կրում է ցուցադրական բնույթ. Նիկոլն ազդակ է հղում առ այն, որ ցանկացած ոգ, ով կհամարձակվի դեմ դուրս գալ իր կառուցած համակրգին, պետական համակրգում աշխատելու իրավունքից կզրկվի: Նա հուսով է, որ այս ցուցադրական քայլը կօգնի մյուսներին «խելքի գալ» ու քաղաքացիական ակտիվություն այլևս չդրսևորել, որպեսզի ինքը հանգիստ վերացնի Հայաստանն ու գցի թուրքի գրպանը:
 
Իշխանությունների այս քայլին ժողովուդրը պետք է պատասխանի ավելի մեծ ակտիվությամբ ու անկոտրում կեցվածքով: