ՀՀԿ ԳՄ նիստը կարճ տևեց. ՀՀԿ-ականների մի մասը ֆուտբոլի էր շտապում


20:56 , 11 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հանրապետկական կուսակցության Գերագույն մարմնի նիստը սովորականից կարճ տևեց։ ՀՀԿ ԳՄ անդամներից շատերը շուրջ 45 րոպե նիստ անցկացնելուց հետո, շտապեցին Հայաստան-Բուլղարիա հանդիպումը մարզադաշտում դիտելու։ 
Քանի որ նիստին չէր մասնակցում ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը, ով պաշտոնական գործուղման է, ինչպես նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, լրագրողներին քննարկումից մանրամասներ ներկայացնել ոչ մի հանրապետական իր վրա չվերցրեց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ