1 տարեկան երեխա է մահացել․ նա բազմակի վնասվածքներով և սրտի կանգով տեղափոխվել էր հիվանդանոց


14:48 , 13 հուլիս, 2026

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեցին բժշկական կենտրոնից։

«Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր միջոցառումները։
Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ»,-մանրամասնեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։

Ավելի վաղ Armlur-ը գրել էր, որ 1 տարեկան երեխա է տեղափոխվել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, նա ընկել է 3-րդ հարկից։ Երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։