Պատասխան չստանալու դեպքում փակելու ենք Երևան-Սևան ճանապարհը․ «Մուլտի Գրուպ Սթոուն»-ի աշխատակից


13:20 , 13 հուլիս, 2026

Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները պատրաստվում են դիմել Քննչական կոմիտե

Կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցներն այսօր բողոքի ակցիաներ են իրականացնում։ Մասնավորապես, «Մուլտի Գրուպ Սթոուն»-ի աշխատակիցները պետական մարմիններից պահանջում են բացել կապարակնքված դռներն ու թույլ տալ շարունակել աշխատանքը։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ, խուզարկություններ են իրականացվել նրան պատկանող մի շարք ընկերություններում։ Իրավապահները առգրավել են փաստաթղթեր և համակարգիչներ, իսկ տարածքների մուտքերը կապարակնքվել են։

Աշխատակիցները պատրաստվում են գնալ Քննչական կոմիտե՝ իրենց հարցերի պատասխանները ստանալու համար։