Ժողովրդական տոնախմբություն Էրեբունի փողոցում


20:42 , 11 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Էրմ է.եբունի թանգարան-արգելոցի հարակից հրապարակում և Էրեբունի փողոցի երկայնքով 11։00-ից մեկնարկել են «Էրեբունի-Երևան 2795»-ի տոնական բազմաբնույթ միջոցառումները։ 

Մինչ երեկո Երևանի 12 վարչական շրջանների արվեստի ու երաժշտության դպրոցների սաների և մշակույթի տների համույթների կատարմամբ հնչել են ազգագրական և, իհարկե, նաև Երևանի մասին երգեր։ 

Փողոցի երկայնքով՝ 70 գույնզգույն տաղավարներում բազմազան տոնավաճառ է․ Երևանում գործող արվեստի քոլեջների, դպրոցների, ինչպես նաև արհեստագործական ուսումնական հաստատությունների սաների ձեռագործ աշխատանքներն էին ցուցադրվում. տոնակատարությանը մասնակից քաղաքացիները դրանք գնելու հնարավորություն էլ ունեին։ 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից«Առաջին լրատվական»-ին հայտնում են, պատանի ստեղծագործողները, ասում են, ուրախությամբ են ընդունել տոնակատարությանը մասնակցելու առաջարկը, քանի որ, նրանց խոսքով, իրենք այդպիսով մեկտեղում են տոնին մասնակցելու և իրենց ստեղծագործությունները ցուցադրելու հնարավորությունները։ 

Ավագ սերնդի ներկայացուցիչ մասնակիցները, հիշելով առաջին Էրեբունի Երևան տոնակատարությունները, նշել են, որ այսօր իրենք մասնակցում են մի նորօրյա տոնի, որ, վերափոխվելով հանդերձ, պահպանել է տասնամյակների ոգին և գնալով ավելի սիրված ու զանգվածային է դառնում։ 

Տաղավարներից մեկում մանկական ներկայացում էր՝ ծաղրածուների մասնակցությամբ։ 

Ներկաներին զվարճացնում էր նաև լարախաղացների խումբը։

Տոնավաճառին մասնակցում էին նաև մայրաքաղաքի սիրված պանդոկները, խոհարարական ուսուցման կենտրոնները, ովքեր ազգային կերակուրների ու աղանդերի համտեսի էին հրավիրում տոնին ներկաներին։ 

«Էրեբունի-Երևան 2795»-ի նախատոնն ամփոփելու է «Երևանում տոն է» խորագրով համերգը։