Դեսպան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ


20:36 , 11 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Հոկտեմբերի 10-ին Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդարան, ուր հանդիպում ունեցավ Պրահայի արքեպիսկոպոս, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան հայ-չեխական մշակութային եւ եկեղեցական առնչություններին, քննարկեցին Հայ առաքելական եկեղեցու և Չեխիայի կաթոլիկ եկեղեցու գործակցության հեռանկարները, խոսեցին համատեղ մշակութային ծրագրեր իրականացնելու հնարավորության մասին:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին հայ համայնքին վերաբերող հարցեր, մասնավորապես մայրաքաղաք Պրահայում հայկական եկեղեցի կառուցելու հնարավորությունը: Կարդինալ Դոմինիկ Դուկան պատրաստակամություն հայտնեց հնարավոր օժանդակություն ցուցաբերել չեխահայերին: