Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային


17:39 , 11 հուլիս, 2026

Երեկ՝ հուլիսի 10–ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18.30–ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24–ամյա Նարինե Ք․–ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «Զիմ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 5–ամյա մի տղայի։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն։