Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զnհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ


18:51 , 11 հուլիս, 2026

Վիետնամի հարավում գտնվող կղզում ճամփորդությունից վերադարձող զբոսաշրջային նավը հուլիսի 11-ին խորտակվել է, ինչի հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AP գործակալությունը։

Մոտորանավակը, որը տեղափոխել է  32 հնդիկ զբոսաշրջիկի և անձնակազմի չորս անդամի, շրջվել է Հոն Մայ Ռուտ Նգոայի կղզուց մոտ 400 մետր հեռավորության վրա։

Ականատեսները պատմել են, որ մոտակա նավակները շտապել են դեպքի վայր և սկսել են ուղևորներին ջրից դուրս բերել նախքան սահմանապահների, նավատորմի, ափային պահպանության և այլ փրկարարական գործակալությունների ժամանումը:

Իշխանությունների տվյալներով՝ քսանմեկ մարդ փրկվել է, բոլոր զոհերը դուրս են բերվել։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։

Նավի խորտակման պատճառը դեռ պարզ չէ. հետաքննություն է ընթանում։