11:51 , 11 հուլիս, 2026Գտնվում ենք Մասիսի շրջանի Սիս համայնքում, մինչ այս եղել ենք նաև Մասիսի շրջանի Նիզամի համայնքում։ Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Երբ ընտրություններից առաջ այցելում էինք համայնքներ, միշտ ասում էին՝ կուսակցություններն ընտրությունից առաջ են գալիս, իսկ ընտրությունից հետո մոռանում են, թե ինչ են ասել և ինչ են խոսք տվել։
Մենք ուզում ենք, որ մեր հայրենակիցներն իմանան՝ մենք մոռացող չենք և այցելելու ենք ու ծրագրեր ենք իրականացնելու այս համայնքներում»,-նշել է նա։