Չախոյան Տարոնը միտումնավոր կերպով սխալ պատճառահետևանքային շղթա է կառուցել
18:20 , 10 հուլիս, 2026
Անդրեասյան Ժաննայի մարդու եթերում հյուրընկալված Չախոյան Տարոնը, արձագանքելով Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողին ու այն մեղադրանքներին, որ ՔՊ-ն ընկել է իր քաղաքական օպոնենտների հետևից, ասել է.«Թույլ տվեք նկատել, որ եթե մենք քաղաքական հակառակորդներին, էս դեպքում Գագիկ Ծառուկյանին կամ մնացածին լռեցնելու ցանկություն ու կամք ունենայինք, էդ ամեն ինչը կանեինք ընտրություններից առաջ»:
Իրականում ընտրություններից առաջ կոշտ գործողությունների ՔՊ-ում չդիմեցին, որպեսզի նախևառաջ խուսափեն հանրությանը հուշտ անելուց. գիտեին՝ իրական ռեյտինգ չունեն, ժողովրդը հիմնականում ունի ընդդիմադիր հայացքներ, ուստի եթե անհամաչափ ուժ կիրառեին կամ տեռոր անեին, հանրային հակազդեցությունը Նիկոլին շանս չէր թողնելու, ավելին՝ տեղի էր ունենալու ընդդիմադիր ընտրազանգվածի աննախադեպ մոբիլիզացիա:
Մյուս կողմից՝ կար նաև դիտորդների ու միջազգային հանրության խնդիրը. որքան էլ Եվրոպան սիրի Նիկոլին, կան բաներ, որոնք չեն կարող ներվել, քանի որ եթե չտրվեն օբյեկտիվ գնահատականներ, ապա փոշիանում է դիտորդների հեղինակությունը: Ուստի Նիկոլը ստիպված էր ժամանակավորապես «մարաղ մտնել»:
Կար նաև տեռորի լեգիտիմացման խնդիր. հիմա, երբ իբր Նիկոլը ստացել է ժողովրդի մանդատը, ճիշտ պահն է նույն այդ ժողովրդի անունից «սամասուդ» անել ընդդիմությանը՝ այդ ամենը մատուցելով որպես արդարության վերականգնում ու թալանի վերադարձ: Ասել կուզի՝ Նիկոլին պետք էր նախ հաղթել, որպեսզի ապացուցեր, թե իբր ազգը կիսում է իր օրակարգը, իսկ եթե այդպես է, ուրեմն իր արածը լեգիտիմ է:
Տարոնը միտումնավոր կերպով սխալ պատճառահետևանքային շղթա է կառուցել՝ ջանալով իր շեֆի բռնապետական հակումները «սվաղել»՝ չհասկանալով, որ մարդիկ տրամաբանել գիտեն ու քաջատեղյակ են քաղաքական տեխնոլոգիաների մասին: