«Տագդիգագան» Արծրունի կարիերային թռիչքը միայն մի հանգամանքով է պայմանավորված
14:12 , 10 հուլիս, 2026
Ռուսաստանից արձագանքել են «տագդիգագան» Արծրունի պաշտոնեական առաջխաղացմանը՝ այն համարելով՝ հայ ժողովրդի հերոսական սխրանքների հիշողության ուղղակի դավաճանություն: Մոսկվայում հիշել են այն, թե ինչպես էր ոչ հեռու անցյալում Հակոբյան Աննայի սրտում յուր ուրույն տեղն ունեցող Արծրունը փորձել վերաշարադրել Երկրորդ համաշխարհայինի մասին հայտնի իրողությունները՝ չթաքցնելով ֆաշիստների ու Արևմուտքի հանդեպ իր ունեցած ակնածանքը: Ռուսներն Արծրունի նշանակումը համարել են Հայաստանի ուկրաինացմանը տանող ևս մեկ կարևոր քայլ:
Իրականում, սակայն, Արծրունի նշանակումը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնում հարված է ոչ այնքան ռուսներին, որքան՝ հայ ժողովրդին՝ նկատի ունենալով ոչ միայն այն, թե ինչեր է դուրս տվել Արծրունը Երկորդ համաշխարհայինի մասին, այլև հատկապես այն, թե ինչեր էր դուրս տալիս 44-օրյայի ժամանակ, երբ խոսում էր առաջխաղացման ու հաղթելու մասին, մինչդեռ հետո պարզվեց, որ խոսքն ադրբեջանցիների, այլ ոչ թե մեր հղթանակի մասին էր:
Ի՞նչ են սովորելու հայ երիտասարդներն Արծրունի թևի տակ, ի՞նչ օրինակ է նա ծառայելու մատաղ սերնդի համար՝ սերունդ, որը լինելու է հայրենիքի վաղվա օրվա գլխավոր գարանտն ու ապագայի տերը:
Եթե սովորելու բան ունենային, Արծրունին վաղուց ֆուկ արած կլիներին. նրա կարիերային աճը պայմանավորված է միայն մի հանգամանքով՝ Նիկոլի թրքանպաստ գաղափարախոսության հանդեպ տածած խորն ակնածանքով ու 44-օրյայում խաղացած բացասական դերով: