Ինչի՞ մասին է Դավիթ Իշխանյանի ահազանգը
13:34 , 10 հուլիս, 2026
Բաքվի բանտից հղած իր ուղերձում Արցախի ԱԺ նախկին ղեկավար Դավիթ Իշխանյանը մի շատ ցավալի, բայց նույնքան խոսուն տեղեկություն է հայտնել՝ նշելով, որ Բաքվում միջազգային դատարանի և միջազգային ատյանների հետ կապված քմծիծաղով և արհամարհական են վերաբերվում իրենց, իսկ ամենածանրն այն է, որ հենց իրենց երեսին ադրբեջանցիներն ուղղակի շպրտում են՝ ասելով՝ եթե հայաստանյան իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն բանտվածների վերադարձով, ապա ինչ են ուզում միջազգային ատյաններից կամ դատարաններից, ինչ կարող են անել նրանք:
Իշխանյանը խոսում է ոչ միայն Բաքվում իրենց նկատմաբ գորածդրվող հոգեբանական ճնշման մասին, ինչը ինչ-որ տեղ բնական է՝ հաշվի առնելով թուրքի գազանային էությունը, այլև այն արժեհամակարգային ճգնաժամի մասին, որի մեջ թավալ է գալիս ՔՊ-ական իշխանորւթյունը՝ ամեն անգամ հայ հանրությանը համոզելով, թե գերիների ու բռնադատվողների վերադարձի հարցն իրենց ուշադրութան կենտորոնում է, մինչդեռ իրականում հարցն ամբողջությամբ թողել են Իլհամի քմահաճույքին. ոչ միայն ցանկանում են Իլհամին դուրեկան թվալ, այլև չեն ցանկանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը Հայաստան, քանի որ ունեն վախեր, որ նրանց վերադարձը կբարդացնի «Արևմտյան Ադրբեջանի» շինարարությունը:
Պետք է հասկանալ, որ երբ Հայաստանի իշխանությունները ռազմագերիների և պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցը նպատակամիտված կերպով տարանջատում են հայ-ադրբեջանական «խաղաղության օարչկարգից» կամ չեն կիրառում այն որպես լծակ, Ադրբեջանը ստանում է հստակ ազդակ առ այն, որ ինչ ուզի՝ կարող է անել ու անում է՝ հողին հավասարեցնելով հայի արժանապատվությունն ամբողջ աշխարհի աչքում:
Կրքոտ հռետորը կառուցում է մի երկիր, որը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի արդար պահանջների ու իրավունքների առաջմղման խնդրի հետ, իսկ եթե այդպես է, ապա ոչ մի միջազգային ատյան չի կարող թուրքին ինչ-որ բան պարտադրել, քանի որ ցանկացած որոշում վերածվելու է անիմաստ թղթի կտորի։