Եթե Նիկոլը գազ է տալիս պոպուլիզմին, ուրեմն սպասեք վատագույնին


15:10 , 9 հուլիս, 2026
Ռուսաստանից վերադարձած Նիկոլը կառավարության նիստում սկսել է էլի «գլուխ արդուկել»՝ մատնելով, ըստ էության, Հյուսիսում կրած իր ձախողումը. էլի սկսել է ինչ-որ լոլոներ բարբաջել «Իրական Հայաստանի» հորինածին գաղափարախոսության մասին՝ ասելով, թե իրենք որևէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չպետք է ունենան՝ ի կատարումն «Իրական Հայաստանի» գաղափարախոսության այն թեզի, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ «Սա նաև Հայաստանի ինքնիշխանության, անկախության և պետականության ամրապնդման ճանապարհ է»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլը:
 
Սա նշանակում է մեկ բան՝ Նիկոլին չի հաջողվել որևէ տնտեսական հարց լուծել Մոսկվայի հետ. ռուսները հասկացրել են, որ մտադիր չեն լծկան եզի դերում հայտնվել: Հիմա Նիկոլը փորձելու է ճամարտակություններ հորինել՝ արդարացնելու սեփական տապալումը, արդարացնելու այն, որ հանուն Ուրսուլայի հետ նկարվելու վարի է տալիս մեր համար այդքան կարևոր շուկան՝ Հայասանն արհեստականորեն դուրս մղելով ռուսական շուկայից ու փոխարենը համարժեք ոչինչ չառաջարկելով:
 
Բայց արդյոք Նիկոլի «կտերը» ուտողներ կգտնվե՞ն, այն գյուղացին, որն այժմ կանգնած է փաստի առաջ՝ չիմանալկով՝ ինչպես է փակելու վարկը, այն արտադրողը, որին Նիկոլը կոչ է անում փոխվել կամ այն քաղաքացին, որ ևս էականորեն տուժելու է այս ամենից, կհանդուրժեն՞ այն պոպուլիզմը, որից ուղղակի նողկում է հայ հոմոսապիենսների քիչ թե շատ ուղեղ ունեցող հատվածը:
 
Հուսանք՝ոչ…