Նիկոլը կարող է «կրակել սեփական ոտքին»
13:50 , 9 հուլիս, 2026
Վենդետա հիշեցնող այն գործողությունները, որոնց ականատես ենք հիմա դառնում ազգովի, անկասկած, չեն սահմանափակվելու միայն Ծառուկյյանով. Նիկոլը խոստացել է՝ գնալու է բոլորի հետևից՝ ամեն անգամ ցինիզմի ու պոպոլիզմի նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով: Հարց է առաջանում, սակայն, արդյոք իշխանությունները մինչև վերջ հաշվարկե՞լ են իրենց գործողությունների հետևանքները, թե՞ չեն հասցրել՝ զբաղվածության բերումով:
Խոշոր կապիտալի դեմ տեռորն իրականում հղի է լրջագույն սոցիալ-տնտեսական հետևանքներով: Օրինակ՝ Ծառուկյանին հալածելու հետևանքով այսօր հազարավոր մարդիկ մնացել են անգործ ու չգիտեն՝ ինչ է իրենց հետ վաղը լինելու: Եթե պրոցեսը շարունակվի, ապա այս ամենից տուժողների թիվն անխուսափելիորեն աճելու է: Արդյոք սա կարո՞ղ է շանս լինել ընդդիմության համար, որի խնդիրը, ըստ էության, փողոց գեներացնելն է:
Կարող է հանկարծ ստացվել այնպես, որ Նիկոլը սկսի «կրակել սեփական ոտքին». եթե ընդդիմությունը դուրս գա փողոց, ապա այն մարդիկ, որոնք տուժել ու տուժում են Նիկոլի «արդարադատությունից», անխուսափելիորեն համալրելու են ցուցարարների շարքերը՝ փողոցային պայքարին հաղորդելով շատ լուրջ ծավալ. առնվազը հարյուր հազար հոգու փողոց դուրս բերելը կարող է շատ հեշտ լուծելի խնդիր դառնալ: Նիկոլը հաշվարկե՞լ է իր հետագա քայլերը, ունի՞ խնդրի լուծման բանալին, թե ինչպես կարող է անել այնպես, որ «արդարդատության» իրականացման ճանապարհին սոված չմնան աշխատավորները. աշխարհում բոլոր հեղափխությունները հենց այս շերտն է արել:
Այս իրավիճակում շատ էական է դառնում ընդդիմության վճռակամության հարցը և այն, թե կոնկրետ ինչ բանաձևով են շարժվելու: Հանցագործություն կլինի Նիկոլի սխալներից չօգտվելն ու երկրում իրավիճակը կտրուկ կերպով չփոխելը. ԱԺ-ում պարբերաբար լեզվակռիվ սարքելով ու «ծեռպիլա» աշխատելով իրավիճակ չես փոխի: