Անոմալ շոգ Իսպանիայում. Բարսելոնայում 40,5 աստիճան ջերմաստիճան է արձանագրվել


22:22 , 8 հուլիս, 2026
Չորեքշաբթի Բարսելոնայում ռեկորդային՝ 40,5 աստիճան ըստ Ցելսիուսի ջերմաստիճան է արձանագրվել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է դիտարկումների 112 տարիների ընթացքում: Դրա մասին երկրին պատուհասած շոգի նոր ալիքի ֆոնին հայտնել են Իսպանիայի օդերևութաբանական ծառայություններից, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Նախնական տվյալները ստացվել են Բարսելոնայի արևմտյան մասի բլուրների վրա գտնվող Ֆաբրա աստղադիտարանի օդերևութաբանական կայանից: Այդ ցուցանիշը գերազանցել է քաղաքի նախորդ ջերմաստիճանային ռեկորդը՝ 40 աստիճանը, որը սահմանվել էր 2024 թվականի հուլիսի 30-ին:
Միջերկրական ծովի ափին գտնվող Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայանում ջերմաստիճանը հասել է 37,7 աստիճանի։ Իսպանիայի ազգային օդերևութաբանական գործակալության (AEMET) տվյալներով՝ դա ևս դարձել է ամենաբարձր ցուցանիշն այս կայանի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, որոնք իրականացվում են 1924 թվականից ի վեր: