18:29 , 8 հուլիս, 2026
Անդրադառնալով Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողին ու փորձելով հերքել այն ակնբախ փաստը, որ հայտնի գործարարը դարձել է Նիկոլի քաղաքական զոհը՝ Սիմոնյան Ալենի ոռով մարդ դարձած ՔՊ-ական Հակոբյան Հասոն ասել է. «Իրավապահ համակարգը գնում ա էն մարդկանց հետևից, որոնց հետևից գնալու հիմքեր կան՝ անկախ նրանից, թե էդ մարդիկ ինչ անուն-ազգանուն ունեն և ինչով են զբաղվում: Էսօր մեր իրավապահ համակարգը բազմաթիվ քաղաքացիների հետևից է գնում, որոնք քաղաքակնությամբ չեն զբաղվում, և կան բազմաթիվ քաղաքականութամբ զբաղվող գործիչներ, որոնց հետևից չի գնում»:
Ի՞նչ հիմքերի մասին է խոսում Հասոն, իրավական, թե՞ քաղաքական. Հայաստանում Նիկոլը վաղուց է ջնջել իրավունքի ու քաղաքականության միջև սահմանը՝ իրավունքը դարձնելով իր քաղաքականության ստրուկը:
Եթե իրավապահ համակարգն իսկապես առաջնորդվեր բացառապես օրենքով, ապա Հայաստանն ընտրովի արդարադատությամբ երկիր չէր լինի։ Երբ իշխանության համար անհարմար գործիչները հայտնվում են քրեական հետապնդումների կիզակետում, բնականաբար, առաջանում է իշխանական պրոպագանդայի ու իրականության միջև այնպիսի հակասություն, որը ոչ մի Հասո չի կարող «սվաղել». ցանկացած քրեական հետապնդում կարող է ձևականորեն հիմնավորվել իրավական փաստաթղթերով, ինչպես նույն Ծառուկյանի դեպքում, սակայն իրավիճակի իրական գնահատականը կախված է այն հարցի պատասպանից, թե արդյոք նույն իրավական չափանիշները կիրառվում են բոլորի նկատմամբ՝ անկախ քաղաքական դիրքավորումից և իշխանության հետ ունեցած հարաբերություններից, թե՝ ոչ։
Իրականությոնը փաստում է, որ Նիկոլն արդարության, օրենքի կամ ասենք հասարակության բարեկեցության մասին հիշում է միայն այն ժամանակ, երբ ոմանք հրաժարվում են «անցնել իր թրի տակով»՝ ՔՊ-ին քաղաքականապես «ձեռնոց նետելով»: