Նոբելյանական հանձնաժողովը չի կարողանում կապվել Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ


18:16 , 11 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Նոբելյանական հանձնաժողովը չի կարողանում կապվել Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ: Այս մասին նշված է նրա Twitter-ում: 

«Քիմիական զենքի արգելման կազմակերպություն, կապվեք մեզ հետ, մենք փորձում ենք զանգահարել ձեր գրասենյակ»,- ասվում է Twitter-ում: 

2013թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը: