14:59 , 8 հուլիս, 2026ՔՊ-ական Ստեփանյան Լիլոն հայտարարել է, թե մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են, ժողովրդավարության սկզբունքներին համահունչ:
Սա սպասելի հռետորաբանություն է, իհարկե, սակայն այստեղ կա մեկ կարևոր հանգամանք: Ինչպես հայտնի է, իշխանությունները պնդում են, որ ընդդիմությունը կարողացել է հարյուր հազարավոր ձայներ հավաքել բացառապես ընտրակաշառքի օգնությամբ. իբր երկրում տեղի է ունեցել տոտալ կաշառատվություն, և եթե դա տեղի չունենար, ապա ընդդիմությունը չէր կարողանալու խորհդարան անցնել: Եթե իսկապես այդպես է, իսկ ՔՊ-ականները կոկորդ ու ոռ են պատռում՝ համոզելու, որ դա սուտ չէ, ապա Լիլոյի հայտարարության արժեքը զրոյանում է. եթե ընդդիմության մանդատները, որոնք վերցվում են, կաշառատվության արդյունք են, ապա ինչպե՞ս կարող է դա ապացուցել, որ ամեն ինչ արդար է եղել, որ ԱԺ-ն լեգիտիմ է: Լիլոյի հայտարարությունից բխում է, որ ՔՊ-ն պետք է այլևս դադարեցնի ընդդիմությանը ընտրակաշառատվության համար մեղադրել, քանի որ դրանով կասկածի տակ է դնում ՔՊ-ականների կողմից գովաբանվող ընտրությունների որակն ու արդյունքը։
Այսօրինակ հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունները հենվում են բացառապես ընդդիմության հետ հակադրության վրա. չլինի ընդդիմությունը, իշխող ուժը պարզապես անելիք չի ունենա՝ ստիպված լինելով մեն-մենակ մնալ իր ձախողումների ու դրանից բխող քաղաքական պատասպանատվության հետ: