Դատախազությունը պահանջում է Սևանի ափամերձ տարածքում՝ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը


11:51 , 8 հուլիս, 2026

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին:

Որպես հետևանք՝ Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել՝

 

Արդյունքում՝ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետությունից ՀՀ սեփականությանը վերադարձնել 0,29114 հա մակերեսով հողատարածքը, հողատարածքի վրա կառուցված շենքերը, շինությունները, այն է՝ 425,12 քմ մակերեսով բնակելի տները, 23,04 քմ մակերեսով նավակայանը, 100,8 քմ մակերեսով պարիսպը:

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը. պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումի մեջ նշված գույքերի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը: