Տարոն Մարգարյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի հետ


18:10 , 11 հոկտեմբեր, 2013

Տարոն Մարգարյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի հետHaynews.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության միջոցառումներին և «Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային կոնֆերանսին» մասնակցելու նպատակով Երևան ժամանած Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի և նրա գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և ընդգծել քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ փոխգործակցությունն ընդլայնելու և ամրապնդելու հարցում: 

«Մենք կարևորում ենք Երևանի և Թբիլիսիի միջև գործընկերային կապերի զարգացումը, որոնք հիմնված են մեր երկրների և ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, ինչի ապացույցը վերջին տարիներին հաճախակի դարձած փոխայցերն են: Համոզված եմ, որ երկկողմ հարաբերությունները հետագայում էլ ավելի կակտիվանան, և հնարավորություն կընձեռվի իրականացնելու համատեղ տարբեր ծրագրեր՝ ի բարօրություն մեր մայրաքաղաքների»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ