ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով զոհվել է 100 մարդ


12:10 , 7 հուլիս, 2026

ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարության երեք օրերի ընթացքում հրազենային վնասվածքներից զոհվել է 100 մարդ, ևս 340-ը տուժել են, հայտնում է Gun Violence Archive ոչ կառավարական կազմակերպությունը։

«Հուլիսի 4-ի հանգստյան օրերին տեղի է ունեցել զանգվածային հրաձգության գրեթե ռեկորդային թվով՝ 20 դեպք։ Նման բան չէր եղել 2021 թվականի ռեկորդային ցուցանիշից ի վեր։ Հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով վիրավորվածների կամ զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 100 զոհված և 340 տուժած», - ասվում է կազմակերպության X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Gun Violence Archive-ը նշում է, որ տվյալները նախնական են և հետագայում կարող են փոփոխվել։