11:53 , 7 հուլիս, 2026CBS հեռուստաալիքը, հղում անելով տեղական ոստիկանությանը, հաղորդում է, որ ԱՄՆ Անկախության օրվանից հետո Ֆլորիդայում Lamborghini-ի սրահում գնդակահարել են ամերիկացի բլոգերուհու։
Բրիաննա Ջոնսոնը, որը հայտնի էր DreamDoll Brii կեղծանունով և TikTok-ում ուներ մոտ կես միլիոն հետևորդ, զոհվել է ԱՄՆ-ում անցած տոնական հանգստյան օրերին։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան Միրամար քաղաքում, երբ 21-ամյա աղջիկը երկու տղամարդու հետ միասին երթևեկում էր Lamborghini-ով։
«Տուժածները շարժվում էին լայմագույն-կանաչ Lamborghini Urus-ով… Այդ պահին վարորդի կողմին մոտեցել է սպիտակ սեդանը, որից կրակ են բացել», - փոխանցում է հեռուստաալիքը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ զոհվածի երկու ուղեկիցներն էլ ծանր վիրավորվել են և հոսպիտալացվել կրիտիկական վիճակում։
Հարձակվողները արձակել են ավելի քան մեկ տասնյակ կրակոց։ Գնդակոծությունից հետո Lamborghini-ն կորցրել է կառավարումը, դուրս եկել խաչմերուկից և բախվել փողոցի հակառակ կողմում գտնվող բնակելի տան, հետևում է մոտակա տեսահսկման խցիկի տեսագրությունից։
Տեղի բնակիչները հեռուստաալիքին պատմել են, որ քանի որ դրանք տոնական հանգստյան օրեր էին, կրակոցների ձայները շփոթել են հրավառության հետ։
Gun Violence Archive կազմակերպության վերջին տվյալներով՝ տոնական հանգստյան օրերին ԱՄՆ-ում հրազենային վնասվածքներից զոհվել է 100 մարդ, արձանագրվել է զանգվածային հրաձգության 20 դեպք։