Ջոն Քերին անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան


17:32 , 11 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան և նախատեսում է հանդիպել երկրի նախագահ Համիդ Քարզայի հետ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 Գործակալության տվյալներով՝ Քերին և Քարզայը կքննարկեն անվտանգության վերաբերյալ երկկողմ համաձայնագրի կնքման հարցը, որի բանակցությունները մեկնարկել են այս տարվա սկզբին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ