11:20 , 7 հուլիս, 2026ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հուլիսի 7-8-ին Անկարայում կայանալիք գագաթնաժողովում պաշտպանական ոլորտում տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքեն։ Այդ մասին The Washington Post թերթի համար գրած հոդվածում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն։
«Երբ առաջնորդները հավաքվեն Անկարայում, մենք կհայտարարենք Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ընկերությունների հետ տասնյակ միլիարդավոր դոլարների նոր պայմանագրերի մասին։ Մենք նաև ցույց կտանք, թե ինչպես ենք ներդրումներ կատարում առանցքային տեխնոլոգիաներում, որպեսզի բավարարենք այսօրվա և վաղվա անվտանգության պահանջները», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքով՝ Անկարայի գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները մտադիր են «ցույց տալ, թե ինչպես են ներդրումներ անում պաշտպանության մեջ, վերակշռում սեփական անվտանգությունը և ամրապնդում արդյունաբերական բազան»։
Հյուսիսատլանտյան դաշինքի բարձր մակարդակի հանդիպումը կանցկացվի Անկարայում հուլիսի 7-8-ին։ Եվրատլանտիկայի համար սպառնալիքներն ու մարտահրավերները, Ուկրաինան և ՆԱՏՕ-ի հարավային թևը կլինեն գագաթնաժողովի հիմնական թեմաների շարքում։