Իրանը չեղյալ է հայտարարել հակաիսրայելական խորհրդաժողովը


17:14 , 11 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Իրանի նախագահ Հասան Ռուհանիի վարչակազմը հայտարարել է ամենամյա հակաիսրայելական խորհրդաժողովը չեղյալ հայտարարելու մասին։ Խորհրդաժողովն անցկացվում էր Թեհրանում՝ 2005թ–ից։

Իրանի ղեկավարությունը հասկացրել է, որ խորհրդաժողովը չեղյալ է հայտարարվել, քանի որ չի համապատասխանում նոր իշխանությունների արտաքին քաղաքական կուրսին, որոնք փորձում են արտաքին աշխարհի հետ նորմալ փոխհարաբերվելու ճանապարհներ գտնել։

Իրանի պահպանողականներն արդեն հասցրել են քննադատել Ռուհանիին նման որոշման համար, «աղետ» և «մեծագույն սխալ» անվանելով այն։