Մարդկային կաննիբալիզմի ամենասարսափելի 20 դեպքերը ըստ երկրների


16:42 , 11 հոկտեմբեր, 2013

Չկա ավելի սարսափելի բան քան մարդկանց կողմից մարդկանց խոշտանգումը, սպանությունն ու կաննիբալիզմը: Անցյալում մարդկանց կողմից կաննիբալիզմը գոյություն է ունեցել աշխարհի տարբեր անկյուններում: Մեր օրերում կորովայները այն քիչ ցեղախմբերից են, որոնց մոտ կաննիբալիզմը մշակույթի առանձնահատկություներից մեկն է: Հետաքրքիր է, որ որոշ երկրներում կաննիբալիզմը խնդիր չէ, ու չի համարվում անօրինական գործողություն: Մարդիկ, ովքեր մարդկային միս են ուտում, սովորաբար մեղադրվում են սպանության կամ դիակի պղծության համար: Նախկինում կաննիբալիզմ իրականացել է մարդկանց սովից տառապելու պատճառով, սակայն այս հոդվածում ներառված չեն այդպիսի դեպքերը: Ցանկում ընգրկված են միայն այն մարդիկ, ում կողմից արտահայտված հաննիբալիզմը հանցագործ բնույթ է կրել:
Հոգեբանության մեջ գիտնականները դեռևս բանավիճում են այն հարցի շուրջ, թե ինչը կարող է մարդուն դրդել կաննիբալիզմի: Որոշ փաստեր վկայում են այն մասին, որ կաննիբալիզմը մանուկ հասակում ունեցած հոգեկան ցնցումների ու տրավմաների արդյունքն է: Այն անվանում են «հոգեբանական պատասխան բարկությանը», որն արտահայտվում է ագրեսիայով ու բառացիորեն մարդկանց ուտելով: Իրականում այս մարդիկ համարվում են հոգեպես ու մտավոր անհավասարկշիռ, վտանգավոր գիշատիչներ: Այս  տեսակ մարդիկ խիստ հազվադեպ են պատահում ու շատ եկրներում իրականում երբեք էլ չեն եղել:
Այս հոդվածում կներկայացվեն 20 մարդիկ, ովքեր բռնվել են իրենց մարկային զոհերին ուտելու համար: Յուրաքանչյուր երկրից ցանկում ներառված է մեկ հոգի:

 20    Վինս Ուեյգուանգ Լի (Կանադա)

080805-Vince-Weiguang-Li-Vsml-230Pwidec

Վինս Ուեյգուանգ Լին ծնվել է Չինաստանի Դանդոնգ քաղաքում 1968թ.ի ապրիլի 30-ին: Չինաստանից նա արտագաղթել է Կանադա ու 2006թ.ի նոյեմբերի 7-ից դարձել Կանադայի քաղաքացի: 2008թ.ի հուլիսի 30-ին Թիմ Մքլին անունով 22-ամյա մի կանադացի նույն ավտոբուսով էր Վինս Ուեյգուանգ Լիի հետ: Ավտոբուսը Էդմոնթոնից մեկնում էր Ուինիփեգ: Ըստ ականատեսների մինչ Մքլինը քնած էր ավտոբուսում Լին հանկարծակի հանել է իր հսկայական դանակը և սկսել խոցել նրա վիզն ու կուրծքը մինչև որ նրան ամբողջովին գլխատել է: Լին դրանից հետո ցուցադրել է Մքլինի կտրած գլուխը ավտոբուսում գտնվող սարսափահար ուղևորներին:
Դրանից հետո նա սկսել է ուղղակի ուտել տղայի մարմիննը, ուղևորները զանգահարել են ոստիկանությունը: Հասնելով հանցանքի վայր` ոստիկանությունը նրան գտել է դեռևս ավտոբուսում, որտեղից կասկածյալը փորձել է փախչել կոտրելով ավտոբուսի պատուհանը:
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել Վինս Լիին: Նրա գրպաններում հայտնաբերվել է կանադացու մարմնի մասերը, այդ թվում` ականջները, քիթը, լեզուն: Զոհի աչքերը, սրտի մի մասը, երբեք չեն հայտաբերվել ու ենթադրվում է, որ դրանք զոհը հացրել էր ուտել մինչև ոստիկանության հանցանքի վայր հասնելը: Վին Ուեյգուանգի դատավարության ժամանակ` 2009թ.ի մարտի 3-ին նրան ճանաչել են անմեղսունակ ու ճանաչել մտավոր ու հոգեկան հիվանդ հետևաբար անպատասխանատու իր արաքների համար ու ետղափոխել հոգեբուժարան:

 19    Ջեյմս Դուգլաս 3-րդ Քուինսբերիի մարքիզ (Շոտլանդիա)

010801 001

Ջեյմս Դուգլաս 3-րդ Քուինսբերիի մարքիզը շոտլանդացի ազնվական էր: Նա Ջեյմս Դուգլսի ավագ որդին էր, Քուինսբերկիի երկրորդ դուքսը: 1709թ.ին ավագ Դուգլասը դառնում է Շոտլանդիայի պետական քարտուղարը: Երիտասարդ Ջեյմս Դուգլասը ծնվել է 1697թ.ին: Պատմության մեջ նրան նկարագրում են, որպես խենթ ու ապուշ մի մարդու: Դուգլասին պահել են փակի տակ Էդինբուրգի Քուինսբերի Տանը, որն այժմ Շոտլանդիայի պառլամենտական համալիրի մի մասն է կազմում:
Ասում են, որի 1707թ.ին, երբ ստորագրվում էր Միասնության համաձայնագիրը, որը Անգլիայի Թագավոչությունն ու Շոտլանդիայի Թագավորությունը մեկ միասնական միապետության մեջ էր միավորում, 10-ամյա Ջեյմս Դուգլասը փախչում է փակի տակից: Փախչելուց հետո նա Քուինսբերի Տան խոհանոց է մտնում ու սպանելով երիտասարդ սպասավաորին` դեռ շունչը չփչած նրան դնում  է տապակի վրա ու սկսում է ուտել մարմնի մասերը: Այս իրադարձություից հետո Դուգլասին սկսում են կոչել «կաննիբալ ապուշ» իսկ այն ջեռոցը, որում Դուգլասը տապակել է երիտասարդ սպասավորին կարելի է այժմ գտնել Պառլամենտական ընդունարանի գրասենյակում: Ջեյմս Դուգլասը մահացել է 1715թ.ին և հուղարկավորվել Քարվերլիի եկեղեցու բակում: Նրա եղբայրը Կառլոս Դուգլասը, Քուինսբերիի երրորդ դուքսը հաջորդել է նրան: Մինչև այսօր էլ մարդիկ սարսափով են մտնում Քուինսբերի Տան խոհանոցը:

 18   Տեռեր (Ֆրանսիա)

Turinhorse

Տեռերի մասին պատմությունը պատմության ամենատարօրինակ պատմություններից մեկն է: Տեռերը ծնվել է մոտավորապես 1772թ.ին Ֆրանսիայում: Դեռ դեռահաս տարիքից նա տարբերվում էր իր հասակակիցներից, քանի որ նա անընդմեջ ուտելու կարիք էր զգում: Նրա ծնողները շուտով հրաժարվեցին նրանից, քանի որ արդեն ամեն ինչ կերել էր տանը` այդ թվում նաև տնային կենդանիներին: Երիտասարդ տարիքում Տեռերը ճամփորդում էր` ճանապարհներին գողանալով ու ուտելով ողջ կենդանիների, մրգեր, նույնիսկ խցաններ ու քարեր: Իր անհագ սովը բավարաելու համար նա ուտում էր այն ամենն ինչ կպատահեր` նույնիսկ աղբ: Նրա այս տարօրինակ հակումներն ու կարողությունները շուտով արժանացան կառավարության ուշադրությանը: Նրան սկսեցին օգտագործել տարբբեր բժշկակական փորձերում, որպեսզի կարողանան ուսումնասիրել նրա ուտելու կարողություններն ու հնարավորությունները:
Տեռարն ուտում էր կենդանի կատունների, օձերի, մողեսնեերի ու քոթոթների: Մի անգամ նա նույնիսկ առանց ծամելու օձաձուկ է կուլ տվել: Չնայած նրա մսի տարօրինակ անհագ ախորժակին, իր չափերով նա սովորական մարդու տեսք ուներ և մտավոր խանգարման ոչ մի դրսևորում չուներ: Նշվում էր, որ նրա մազերն անսովոր փափուկ էին իսկ բերանը` անբնական մեծ չափերի, ատամների վրա միշտ հետքեր կային իսկ շուրթերը գրեթե չէին երևում: Նրա մարմնից մշտապես տհաճ հոտ էր գալիս, որը կարելի էր զգալ բավականին հեռու տարածությունից:
Գեներալ Ալեքսանդր դե Բիհարնեյսը որոշեց օգտագործել Տեռերի կարողություններն ու նրան ֆրանսիական բանակում ընդունեց որպես սուրհանդակ. նա պետք է փաստաթղթեր կուլ տար անհրաժեշտության դեպքում:
Նա համաձայնվել էր բուժվել իր ուտելու անհագ ցանկությունների համար, սակայն ամեն ինչ ապարդյուն էր, քանի որ նա ուտում էր ամեն ինչ իր հիվանդասենյակում:
Նա նույնիսկ փորձել է  խմել հիվանդների արյունն ու մտնել դիահերձարան ու ուտել դիակները: Երբ նրան սկսեցին կասկածել փոքրիկ երեխայի ուտելու մեջ նրան հանեցին հիվանդանոցից: 1798թ.ին  նա մահանում է տուբերկուլյոզից: Դիահերձման ժամանակ նրա մարմնում մեծ քանակությամբ թարախ հայտնաբերվեց: Տեռերի լյարդը, ենթաստամոքսային գեղձը ու ստամոքսը անբնական մեծ չափեր ունեին և նա ամբողջովին ծածկված էր խոցերով:
Տեռերի նման անհագությունից տառապում էր նաև Կառլոս Դոմերի (1778-1800) անունով մի լեհ զինվոր: Հայտնի է, որ Դոմերին մեկ տարում 174 կատու է կերել, ու չնայած նա չէր սիրում բանջարեղեն նա օրեկան 2-2.5 կիլոգրամ խոտ էր ուտում, երբ նա այլ  ուտելիք չէր գտնում: Զինվորական ծառայության ժամանակ նա կերել է զնվորներից մեկի հրանոթից վիրավորված ոտքը, մինչև որ նրա զինվորական ընկերները կարողացել են այն խլել նրանից:

 17   Լեոնարդա Սիանսիուլի (Իտալիա)

Leonarda Cianciulli

1893թ.ին Լեոնարդա Սիանսիուլի ծնվել է Իտալիայի Մոնտելլա քաղաքում:  Դեռ երբ նա երեխա էր Լեոնարդան երկու անգամ ինիքնասպանության փորձ է կատարել: Նա 17 անգամ հղիություն է ունեցել ամուսնության ընթացքում, սակայն  կորցրել է իր երեք երեխաներին, իսկ նրա 10 երեխաները մահացել են դեռևս երիտասարդ տարիքում: 1939թ.ին Սիանսիուլին իմանում է, որ իր ավագ որդին Ջուզեպպեն պետք է միանալ իտալական զորքին Երկրորդ համաշխարհային պատերազմին միանալու համար: Նա կարծում էր, որ իր որդու անվտանգությունը կախված է մարդկային զոհաբերությունից: Այսպիսով նա ծրագրեց երեք միջին տարիքի կանաց սպանել: Իր զոհերին կացնով սպանելուց հետո նա կտրատել նրանց մարմինները 9 մասերի: Իսկ արյունը հավաքել ավազանի մեջ:
Իր հուշատետրում Սիանսիուլին գրի է առել, թե ինչ է նա արել հաջորդիվ. «Կտրատված մարմնի կտորները գցեցի կաթսայի մեջ ավելացրեցի 7 կգ սոդա, որը գնել էի օճառ պատրաստելու համար և խառնեցի այն այնքան ժամանակ միչև որ կտորները քայքայվեցին ու միախառնվեցին մի ընդհանուր գորշ զանգվածի, որով ես օճառ պատրաստեցի իսկ ինչ վերբերում է արյունին` ես սպասեցի մինչև այն չորացավ, որից հետո այն խառնեցի ալյուրի, շաքարի, շոկոլադի, ձվի ու կաթի հետ ինչպես նաև մի փոքր մարգարին ու դրանով թխվածքաբլիթներ պատրաստեցի. հյուրասիրեցի հյուրերին և ինքս էլ կերա դրանցից»:
Այս կինը իր զոհերի մարմիններից օճառ էր պատրաստում ու տալիս հարևանների ու  ծանոթներին:
Նրա հարևանններից մեկը սկսում  կասկացծել Սիանսիուլին ու ոստիկաններին դիմում: Սիանսիուլը արագ խոստովանում է ոստիկաններին իր կատարած բոլոր սպանությյունների ու դրանց մանրամասների մասին: Ձերբակալելուց հետո նա 30 տարի անց է կացնում բանտում ու մահանում 1970թ.ի հոկտեմբերի 15-ին Պոզուոլիի բանտում:
Նրա սպանությունների որոշ գործիքներ այդ թվում նաև այն կաթսան, որում նա եփել է իր զոհերի մարմինները այժմ գտնվում են Հռոմի քրեական թանգարանում:

 16    Մատվեյ Քուրկո (Սլովակիա)

Kanibal-Matej-Curko

Մինչև 2011թ.ի օգոստոսը Սլովենիայի Սոկոլ գյուղում մարդիկ Մատվեյ Քուրկոյին ճանաչում էին, որպես սովորական մի տղայի, ով ապրում էր իր կնոջ ու երկու երեխաների  հետ: Իրականում նա վերջերս հայտնաբերված կանիբալիստական հակումներ ունեցող մարդկանցից մեկն է, որ իր զոհերին գտնում էր համացանցի միջոցով: Մենք երբեք էլ չենք իմանա այս տղայի հանցագործությունների մասին ամբողջական պատմությունը, քանի որ նա սպանվել է հրազենով ոստիկանության կողմից: Այնուամենայնիվ, համացանցում կատարած իր գրառումներից մեկում նա գրել է. «Ես չեմ բռնաբարում, ոչ էլ միասեռական եմ, ես ուղղակի այլասերված մարդ եմ, ով ուզում է զգալ մահը»:  2011թ.ին ոստիկանությունը ահազանգ է ստանում մի շվեյցարացուց, ով հայտնել է թե Քուրկոն համացանցի միջոցով իրեն դրդում է ինքնասպանություն ու կաննիբալիզմ գործել: Ոստիկանությունը սկսում է հետաքննել գործը ու համացանցով հանդիպում նշանակում Քուրկոյի հետ, որտեղ ոստիկանության գործակալը պետք է հանդիպեր Քուրկոյին աանց վերջինիս իմանալու, որ հանդիպողը ոստիկան էր:
Հանդիպման ժամանակ, երբ ոստիկանները շտապել են հանցագործության վայր, Քուրկոն հանել է ատրճանակը, սակայն չի հասցրել կրակ արձակել, քանի որ ոստիկանական դիպուկահարները վնասազերծել են նրան:
Քուրկոյի տանը ոստիկանության կողմից կատարած հետախուզության արդյունքում նրա սառնարանում մարդկային մարմնի մասեր են հայտնաբերվել, որոնք Քուրկոն պահում էր հետագայում ուտելու համար: Սառնարանում հայտնաբերվեցին 2010թ.ին Սլովենիայում անհայտ կորած երկու կնոջ դիակներ: Նա նաև կասկածվում է 2009թ.ի Սլովենիայում անհայտ կորած իտալացի կանաց սպանության մեջ:

 15    Փիթեր Բրայան (Անգլիա)

Peterbryanmugshot

Փիթեր Բրայանի ծնողները Բարբադոսից էին իսկ նա ծնվել է 1969թ.ին Լոնդոնում: 1994թ.ին Բրայանին տեղափոխել են հոգեբուժաան այն բանից հետո, երբ նա խոստովանել է, որ սպանել է 20-ամյա Նիշա Շեթին, ում նա ծեծել էր մուրճով այնքան մինջև աղջիկը մահացել էր: 2003թ.ին բժիշկները նշել են, որ նրա հոգեկան առողջությունը արդեն բավականին լավացել է ու նրան կարելի է տեղափոխել հոգեբուժարանից, սակայն 2004թ.ին հոգեբուժարանից դուրս գալով` նա սպանում է իր ընկերոջը` Բրայան Չերիին մուրճի 24 հարվածներով ու ուտում նրան: Դեպքից հետո նրան նորից տեղափոխում են հիվանդանոց, որտեղ նա սպանում իր հիվանդասնյակում գտնվող 60-ամյա Ռիչարդ Լոդվելին, սակայն չի հասցնում ուտել նրա մարմինը, քանի որ հայտնաբերվում է աշխատակիցների կողմից: Նա ասել է, թե կուտեր զոհի մարմինը, եթե նրան չկանգնեցնեին:
Ի վերջո Բրայանին կալանավորել են ցմահ, չնայած նրա մոտ ախտորոշվել է պարանոիկ շիզոֆրենիա:

 

 

 

 

Ընթերցեք նաև հոդվածի երկրորդ և երրորդ մասերը: