15:38 , 5 հուլիս, 2026Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, որ իշխանությունն այլեւս (առաջին անգամ) հնարավորություն չունի փոխել Սահմանադրությունը, քանի որ չունի սահմանադրական մեծամասնություն:
Միաժամանակ հայտարարվեց, որ վերցնում են մանդատները եւ աշխատեն ԱԺ-փողոց սցենարով:
Այսպիսով. Եթե իշխանությանը հաջողվի որեւէ սցենարով հանրաքվեի դնել Սահմանադրության փոփոխությունը՝ դա ուղիղ խորհրդարանական ընդդիմության պատասխանատվությունն ու մեղավորությունն է»: