16:12 , 11 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սփյուռքի նախարարություն և մասնակցել նախարարության 5-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, մինչ այդ, Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը դիտել է նաև Սփյուռքի նախարարության անցած 5 տարիների գործունեությունը ներկայացնող ցուցահանդեսը:
Նախարարության աշխատակազմի, համահայկական կազմակերպությունների, Սփյուռքի նախարարության գործընկեր կառույցների, հոգևոր դասի ներկայացուցիչների, Հայաստան-Սփյուռք զարգացմանն իրենց նպաստը բերած պետական, քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականների մասնակցությամբ կայացած միջոցառման ժամանակ իր ողջույնի խոսքում Հանրապետության Նախագահը շնորհավորել է Սփյուռքի նախարարության հիմնադրման հոբելյանի առթիվ, խոսել նախարարության առջև դրված խնդիրների, անցած ուղու և ձեռքբերումների, այդ կառույցի առաքելության ու նրա կողմից իրականացվելիք հետՍ գա ծրագրերի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ