էլեկտրաէներգիայի խափանման պատճառով մի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննության գնահատականների բողոքարկման գործընթացը. ԳԹԿ


15:52 , 4 հուլիս, 2026
Այսօր էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով մի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննության գնահատականների բողոքարկման գործընթացը: Այս մասին հայտնում են ԳԹԿ-ից:

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ բողոքարկման վերջնաժամկետը երկարաձգվել է՝ մինչև հուլիսի 5-ի ժամը 17.00-ն: ՀԷՑ-ից դեռ չեն մեկնաբանել: