Հայ ժողովուրդը աշխարհի 2,000 ժողովուրդների մեջ ընտրված ժողովուրդ է, մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն է. Նարեկ Կարապետյան


13:40 , 4 հուլիս, 2026

Հայ ժողովուրդը աշխարհի 2,000 ժողովուրդների մեջ ընտրված ժողովուրդ է, մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն է: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը:

«Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը սովորական հերթական ժողովուրդ չէ, աշխարհի 2,000 ժողովուրդների մեջ ընտրված ժողովուրդ է և ունի պատմական առաքելություն, դրա ապացույցը մենք տեսնում ենք մեր կրոնում՝ գրքերի մեջ՝ Արարատի փեշերին, մարդկության երկրորդ վերածննդի փաստով և այն փաստով, որ հայ ժողովուրդն է աշխարհում առաջինը միաստվածությունը ընդունել որպես պետական կրոն: Մեզ հասած ճակատագրի հիմնական ուղերձն էր՝ տարածել գաղափարները և ստեղծել ուժեղ հասարակություն, որը հնարավորություն կտա աշխարհին լինել որպես օրինակ: Ըստ մեր հավատամքի՝ մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն ու ավելի հեշտ ճանապարհի գնալն է:

Աշխարհում կա ևս մեկ ազգ, որը պատմականորեն ընտրված է և ունի ունի առաքելություն, սակայն ի տարբերություն մեզ, այդ ազգը իր առաքելությունը ինքնակազմակերպման միջոցով ընդունել է, չի խուսափել, այսօր էլ համարվում է աշխարհի տնտեսական ամբողջ կապիտալի 15%-ի տերը, խոսքը հրեա ազգի մասին է: Մենք էլ՝ ունենալով ճակատագրի կողմից ընտրված նույն առաքելությունը, ընտրել ենք ճակատագրից ու պատասխանատվությոնից խուսափելու ճանապարհը»,-նշել է Կարապետյանը: