15:42 , 11 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Միսս տիեզերք» կազմակերպությունը ներողություն է խնդրել «Միսս տիեզերք-2012» Օլիվիա Կալպոյի հետ կապված դեպքի համար: Ինչպես հայտնել է տեղի ոստիկանությունը, Կալպոն նկարվել է Թաջ Մահալ թանգարանի դիմաց՝ նստած «Դիանայի նստարանին» ու կոշիկ է գովազդել: Նրա նկատմամբ Հնդկաստանի ոստիկանությունը սկսել է հետաքննություն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես հայտարարել է Հնդկաստանի հնագիտական վարչության աշխատակիցը, «կան խիստ կանոններ, որոնք արգելում են Թաջ Մահալում ցանկացած գովազդ ու գովազդային գործունեություն. լուսանկարչությունն անցկացվել է առանց նախնական թույլտվության»:
«Նկարահանումը, որն անցկացվել է Թաջ Մահալի մոտ, չի պլանավորվել որպես գովազդային, ու մենք չէինք ցանկանա, որ այն ընկալվեր որպես անհարգալից վերաբերմունքը: «Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում ցանկացած չմտածված վնասի համար, որ հասցրել ենք մեր ոչ սիրալիրությամբ»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Անձամբ Կալպոն ամերիկյան Providence Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որպես «Միսս տիրեզերք» կազմակերպության աշխատակից, «հետևել է վերջինիս ցուցումներին»: