Ջուրը պատասխանատու է մարդու հիշողության համար


15:48 , 11 հոկտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Չնայած մարդու ուղեղի մասին բազմաթիվ գիտական հետազոտություններ են արվել, այն այսօր էլ մնում է մարդկային օրգանիզմի ամենաքիչ հետազոտված ու ամենաբարդ օրգաններից մեկը:

Հայտնի է, օրինակ, որ ուղեղ հասնող նյարդային ազդակի արագությունը 274 կմ ժամ է: Դա է պատճառը, որ մենք այդքան արագ ենք արձագանքում, եթե մուրճով պատահմամբ հարվածում ենք սեփական ձեռքին: 

Մարդու ծերացումը ուղեղից է սկսվում: 30 տարեկանից հետո մարդու մոտ նկատվում է մտավոր ունակությունների աստիճանական թուլացում: Ուղեղի ծերցման պրոցեսն անշրջելի է, բայց այն կարելի է դանդաղեցնել ու կառավարել:

Հետազոտության համաձայն` մարդիկ, ովքեր դպրոցական շարադրություններում բարդ նախադասություններ են կիրառել, տարեց հասկանում ավելի երկար են պահպանել մտավոր ունակությունները: 

Պարզվել է նաև, որ մարդիկ կյանքի ընթացքում օգտագործում են ուղեղի մտավոր ունակությունների միայն չնչին հատվածը:

Պարզվել է, որ հիշողության համար պատասխանատու է ջուրը: Մենք հիշողությունն, այսպես ասած, տեղավորում ենք ջրի մոլեկուլների մեջ` ուղեղի հատուկ հատվածներում, որոնք կոչվում են հիպոկամպ:

Նյարդաբանները նշում են, որ լավ հիշողությունը և սթափ դատողությունը երկար պահպանելու համար պետք է վարժեցնել ուղեղը: