Ալեն Սիմոնյանը վերջին անգամ պարգեւատրել է պատգամավորներին, ԱԺ անձնակազմին


23:35 , 4 հուլիս, 2026
ԱԺ արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ` հուլիսի 2-ին, ստորագրել է վերջին կարգադրությունը։
Խորհրդարանի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն ԱԺ նախագահը կարգադրել է Սահմանադրության օրվա առթիվ միանվագ դրամական պարգևավճար տրամադրել պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին։