22:25 , 3 հուլիս, 2026
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 40 մարդ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Վթարը տեղի է ունեցել Աքսարայ քաղաքի մոտ։ Վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Վիրավորների թվում երեխաներ կան։