15:54 , 11 հոկտեմբեր, 2013Pastinfo.am-ը գրում է.
Իտալացի փառապանծ հեծանվորդ Ջինո Բարտալին Երուսաղեմում գտնվող Հոլոքոստի ազգային կազմակերպության որոշմամբ պաշտոնապես ճանաչվել է խաղաղության սուրբ:
Իսրայելի մայրաքաղաքում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ «Տուր դե Ֆրանսի» կրկնակի հաղթողը հետմահու սրբացվել է՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին իտալական հրեաներին օգնելու համար: Մարզումների ընթացքում նա շուրջ 700 հազար կիլոմետր է անցել Իտալիայի ճանապարհներով՝ տեղական հրեաներին փոխանցելով կեղծ փաստաթղթեր: Բարտոլին, որ դրանք պահում էր հեծանիվի ղեկի կամ նստարանի տակ, այդ կերպ մոտ 800 մարդու կյանք է փրկել:
Ջինո Բարտալին վախճանվել է 2000 թվականին՝ 85 տարեկանում: Նա հաղթել է «Տուր դե Ֆրանսում» (1938 և 1948 թվականներին), «Ջիրո դԻտալիայում» (1936, 1937, 1946) և «Միլան – Սան Ռեմո» մրցարշավում (1939, 1940, 1947, 1950):