Վթար՝ Երևան-Սևան ճանապարհին, տուժածներ կան


18:50 , 3 հուլիս, 2026
Այսօր  ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում «Lada» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
 
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ «կապոտ»-ը բացվել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։