18:02 , 3 հուլիս, 2026Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակվել որոշ ԶԼՄ-ներում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն։
Մասնավորապես, նշվել է, թե Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կհամարվեն ոչ աշխատանքային: Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակվել է:
Տեղեկացնում ենք, որ սա սխալմունք է, եւ մեռելոց օրերը լինելու են աշխատանքային։