Բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը


16:12 , 3 հուլիս, 2026

Երեկ՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:55-ի սահմաններում Արարատյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Պարզում են վարորդների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Կամազը» եղել է կայանված։