Հայաստանի Հանրապետության արժանապատի՛վ քաղաքացիներ...
Այս բառերով է այսօր սկսել իր պատասխան նամակը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը՝ ի պատասխան Փոստանջյանի վերաբերյալ իր հույժ «մարդասիրական» հայտարարությունները քննադատողներին:
Ուշագրավ է, որ պարոն Խաչիկը հիտլերյան հայտնի ժեստիկուլացիայից հետո սահուն անցում է կատարել Նիկոլ Փաշինյանի բառապաշարին: Հայտնի է, որ վերոհիշյալ բառերով էր հայտնի հանրահավաքների ժամանակ Փաշինյանը սկսում իր ելույթները:
Տեսնենք, թե Ադոլֆ Հիտլերի և Նիկոլ Փաշինյանի այս յուրօրինակ նորագույն հիբրիդը ինչպիսի նոր զվարճալի ֆրազներով կհարստացնի քաղաքական դաշտը...
Շա՜տ յուրօրինակ «և՛, և՛» է...