ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպե՞ս է սկանդալային բլոգեր Անիտա Հարությունյանը կրակոցներ արձակում «Լեգենդ» ակումբում


23:25 , 2 հուլիս, 2026
Երեկ Նիկոլ Փաշինյանի մոլի աջակից և սկանդալային բլոգեր Անիտա Հարությունյանը լացակումած պատմում էր, թե ինչպես է «իշխանությունների սրտի դատավոր» Մնացական Մարտիրոսյանը` Մացոն, իրեն 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտել: Բայց չի ասում, թե ինչի համար ու չի պատմում, որ իրեն դատապարտել են 2025 թ. սեպտեմբերի 11-ին «Սախարով» բիզնես կենտրոնի շենքում գործող «Լեգենդ» ակումբում կրակոցներ արձակելու և խուլիգանություն կատարելու համար:

MakaryanNews-ի տրամադրության տակ է հայտնվել բացառիկ տեսանյութ, թե ինչպես է իշխանական բլոգերը մի կնոջ հետ փորձում մուտք գործել «Լեգենդ» ակումբ, և երբ ակումբի նապասրահում անվտանգության աշխատակիցները կանգնեցնում են նրան և թույլ չեն տալիս մտնել ներս, նա սկսում է բղավել, քաշքշել անվտանգության աշխատակիցներին, ապա պայուսակից հանում է զենքն ու անկանոն կրակոցներ արձակում, վերջում էլ ջարդուփշուր անում փոքրիկ սեղանի վրա դրված իրերը:

Մեզ ասացին` նա նաև հարվածում է ավելի ուշ իրեն ձերբակալած պարոկներից մեկի դեմքին, ընդ որում` հարվածում է ձեռնաշղթայով, ինչի հոտևանքով վնասվածք է հասցնում պարեկային ծառայողին: Ահա այս ամենի համար է դատարանը նրան մեղավոր ճանաչել և ազատազրկման դատապարտվել, թեպետ դեռ հարց է` կազատազրկվի՞ պրոիշխանական բլոգերը, թե՞ ոչ: