15:08 , 11 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Ամերիկյան Վեբսթեր քաղաքի (Մասաչուսեթս նահանգ) արվարձանում գտնվում է մի լիճ, որի անվանումն առանց սխալների չեն կարող արտասանել նույնիսկ տեղաբնակները։ Լճի ամբողջական անվանումն է՝ Chargoggagoggmanchauggagoggchaubunagungamaugg։ Այն բաղկացած է 45 տառից և ԱՄՆ-ի ամենաերկար տեղանունն է, գրում է Обозреватель-ը։
Լճի անվան ծագման ամենատարածված առասպելը վկայում է այն մասին, որ այն թարգմանաբար նշանակում է «Ես ձուկ եմ բռնում իմ ափին, դու ձուկ ես բռնում հակառակ ափին, իսկ մեջտեղում ոչ ոք ձուկ չի բռնում»։
Իշխանությունները պահպանել են պատմական անվանումը, որը հայտնվել է դեռևս Ամերիկայի գաղութացման տարիներին, սակայն բնակիչները չեն կարողանում այն արտասանել. հսկայական բառը գրեթե ամենուր գրվում է սխալներով, այդ թվում նաև ճանապարհային նշանների և բացիկների վրա։ Բնակիչները վաղուց արդեն հրաժարվել են լճի անունն արտասանելու փորձերից և անվանում են այն պարզապես «Վեբսթերի լիճ»։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ